Panorama.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով մասնագիտությամբ պատմաբան է, հարկ համարեց անդրադառնալ նախկին վարչապետ Հրանտ Բագարտյանի հայտարարություններին:

Շարմազանովն ասեց՝ հարգում է  Բագրատյանին, եթե հայտարարությունները վերաբերեին տնտեսագիտությանն, ինքն իրեն իրավունք չէր վերապահի մեկնաբանել:

«Ինչ որ անհասկանալի բան է կատարվում, կամ էլ պարոն Բագրատյանը որոշել է օրիգինալ երևալ: Նա պատերազմ է  հայտարարում հայոց լեզվին կամ Առաքելական սուրբ եկեղեցուն: Հիմա տեսնենք հաջորդը որն է լինելու»,-ասաց Շարմազանովը:

Նաև հայտարարեց, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ է, գտնում է, որ «դեպի սուրբ երրորդություն, դեպի Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը մեր եկեղեցին է, սա հավատամք է, համոզմունք, որը քաղաքական դիրքորոշման հետ կապ չունի: Եթե առաջնահերթություն ենք դնում, առաջինը Քրիստոսն է, հետո՝ հայրենիքը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել