Ինչ-որ իմաստով կարելի է իհարկե ասել, որ Բարևի շարժումը ելույթների, պահանջների և նպատակների մասով որոշակի նմանություններ ունի 2008-ի շարժմանը, սակայն կարծում եմ, որ որոշակի առերևույթ, առայժմ քիչ նկատելի, ԲԱՅՑ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ մի քանի առանձնահատկություններ կան, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ այս անգամ ավելի նպաստավոր պայմաններ կան գործը վերջնական հանգրվանին հասցնելու.
1 2008-ի շարժումը ի սկզբանե պոտենցիալ ի վիճակի էր ներգրավել ոչ բոլոր լայն խավերին, քանի որ նրա գլխավոր ավտորիտար լիդերի՝ Լևոնի անկեղծությանը ի սկզբանե քչերն էին հավատալու, չեզոք մի լայն հատվածի էլ հետ էր պահում անիմաստ էշ նահատակ լինելու հեռանկարը:
2 2008-ի շարժումը գործում էր ինֆորմացիոն տոտոլ պրեսսինգի պայմաններում:
3 Ամենակարևորը՝ 2008-ին ինտերնետը այսքան հասանելի չէր:
Ներկայումս Բարևի շարժումը առայժմ չի ընդլայնվում մի քանի կարևոր պատճառներով.
1Ամենակարևորը՝ լիդերը՝ Րաֆֆին, չի ընկալվում որպես համապատասխան հատկություններով օժտված լուրջ քաղաքական գործիչ, նույնը թիմակիցների մասին: Նաև շատերի մոտ դեռևս չհաղթահարված լուրջ կասկածներ կան այդ մեծամասամբ անտաղանդ մարդկանց խայտաբղետ խմբի հմտությունների, իրական անկեղծության, իրական վերջնանպատակի վերաբերյալ:
2 Համախմբվելուն հեչ չնպաստող հստակության բացակայություն - ի տարբերություն ՀԱԿ-ի, դիտավորյալ թե անտաղանդությունից ելնելով համարյա չի լուսաբանվում՝ մարդիկ դեպի ուր գնան, ինչի համար գնան, ոնց գնան:
3 Ռեսուրսների՝ փողի, տաղանդավոր և նվիրված մարդկային ռեսուրսների սղություն, այստեղից՝ վճռական ավանգարդի պակաս:
4 Ներքին քաղաքական բլոկադա բոլոր կողմերից:
5 Արտաքին քաղաքական բլոկադա:
6 Ժամանակի գործոնը - միանգամից վերոհիշյալ բոլոր պրոբլեմները հաղթահարելու համար ժամանակ է հարկավոր:
---------------
Իմ կարծիքով, արագ քիչ թե շատ շոշափելի արդյունքների հասնելու շանս այս պահի դրությամբ Բարևի շարժումը չունի, եթե չլինեն սյուրպրիզներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/393516134089923
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել