Armtimes.com-ը գրում է.

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սեպտեմբերի 12-ին դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին սույն թվականի սեպտեմբերի 9-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝  «Հայելու առաջ» հաղորդաշարում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ։ Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 3-ին ստացել է սպառնալիքներ որպես փոխգնդապետ Մնացականյան կամ Մանուկյան ներկայացած անձի կողմից՝ կապված թանգարանում կազմակերպված «Խավարում» խորագրով ցուցադրության հետ, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումներին զոհ դարձած հայերի հիշատակին։

Պատգամավորն անընդունելի է համարում ազատ խոսքի դեմ ուղղված ցանկացած ճնշում, ինչպես նաև՝ սպառնալիքները ուղղված Նարինե Թուխիկյանին։ «Խնդրում եմ նշված հայտարարությունը համարել հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել համապատասխան միջոցներ»,-նշված է հայտարարության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել