Տղամարդիկ դժվարանում են հասկանալ կանացի պահվածքը: Շատ բաներ նրանց վանում են, իսկ դուք անգամ պատկերացում էլ չունեք դրա մասին:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում կանացի 5 սովորություն, որոնցից տղամարդը փախչում է, ինչպես ժանտախտից:

#1 Դուք շարունակ պնդում եք, որ դուք ուժեղ եք և անկախ

Ինքնաբավությունը հիանալի երևույթ է, սակայն տղամարդկանց այդքան ընդգծված անկախությունն ու ինքնուրույնությունը վանում է: Նրանց հարկավոր է զգալ, որ դուք ունեք իրենց կարիքը, իսկ նմանատիպ անկախ կինը դժվար թե ինչ-որ մեկի կարիքն առհասարակ զգա:

#2 Դուք մշտապես կենտրոնացած եք ձեր աշխատանքի վրա

Հինալի է, եթե դուք ունեք սիրելի աշխատանք և ամբողջ օրը պարապությանը մատնվելու փոխարեն զբաղված եք: Սակայն երբ դա կրում է անընդհատ բնույթ, սկսում է վանել: Տղամարդն ուզում է լինել ձեզ համար ամենակարևորն ու առաջնայինը, իսկ եթե նա կարծի, որ աշխատանքն ավելի կարևոր է ձեզ համար, պարզապես կփախչի:

#3 Դուք մայրիկ եք, այլ ոչ կին

Այո՛, տղամարդիկ ձեզ խանդում են անգամ սեփական երեխաների հանդեպ: Երբ ծնվում են բալիկները, նրանք դառնում են կնոջ կյանքի առանցքը, սակայն տղամարդը պատրաստ չէ իր առաջնային տեղը զիջել: Եթե դուք նրա աչքերում սիրելի կնոջից վերածվում եք նրա երեխաների մայրիկի, նա սառում է ձեր հանդեպ:

#4 Դուք չափից շատ եք խորանում նախկին դժբախտ սերը հիշելիս

Գուցե ձեզ թվում է, որ հարաբերությունների սկզբնական էտապում ձեր նախկին անհաջող սիրո մասին պատմելը ձեզ կմտերմացնի՝ նրա մոտ խիղճ և կարեկցանք առաջացնելով, սակայն դա այդպես չէ: Քանի դուք փնովում եք ձեր նախկինին, նրա գլխում շարունակ պտտվում է. ‹‹Վաղը, մյուս օրն իմ մասին է՞լ է այսպես խոսելու››: 

#5 Դուք շարունակ բողոքում եք

Տղամարդը չի ցանկանում իր կողքին խնդիրներով լի կծիկ տեսնել: Նրան հարկավոր է ուրախ, պայծառ մեկն, ով ունակ կլինի իրեն հանգստացնելու և հանդարտեցնելու, այլ ոչ հակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել