Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Արման Սահակյանի գնահատմամբ՝ Գյումրի քաղաքում խնդիրներն իսկապես շատ են: Tert.am-ի հետ զրույցում Շիրակի մարզից ընտրված պատգամավորն ասում է, որ Գյումրիում ծնված երեխան չպետք է Երևանում ծնված երեխայից դժբախտ լինի ու ավելի դժվար կյանք ունենա, ինչը, ըստ նրա, այդպես է: Պատգամավորի գնահատմամբ՝ այն, ինչ կատարվում է Գյումրիում, ամեն հայաստանցու ու պետական ծառայողի համար ամոթ է:

- Պարո՛ն Սահակյան, այսօր շատ է խոսվում Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մասին՝ երկրաշարժի պատճառած հետևանքները վերացված չեն, արտագաղթի տեմպը բավականին ուժեղ է և այլն: Ի՞նչ պետք է անել Գյումրիի խնդիրները կարգավորելու համար:

- Ցավոք սրտի, խնդիրներն իսկապես շատ են, որովհետև շատ դեպքերում ՀՀ մյուս մարզերի հետ համեմատած՝ Գյումրին ընդգծված հետ է ընկնում, ինչը 1 տարվա բան չէ, համենայնդեպս երկրաշարժից հետո այդպես է: Հիմա լավ տենդենց կա. վարչապետի ծրագրերը Գյումրիում՝ կենտրոնական մի քանի փողոցի վերանորոգումը, կարծում եմ, պատկերը կփոխվի: Այսօր տուրիստի համար Գյումրիի կենտրոնում չկան այն պատերը, որոնք կան Երևանում: Գիտեք, որ արդեն 1 տարուց ավելի է՝ աշխատում է օդանավակայանը, սակայն, կարծում եմ, խիստ անբավարար չափով: Սակայն հույս ունեմ, որ այստեղ էլ զարգացումներ կլինեն: Ինքս ամեն բան անում եմ, Քաղավիացիայի վարչություն էլ ամեն բան անում է, որ թռիչքները շատանան, զբոսաշրջության աճ լինի, որն իր հետ քաղաքում շարժ կբերի: Գյումրու վիճակը բավարար չէ, բայց հույս կա, որ ինչ-որ ուղղություններ կզարգանան:

- Վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս խոսել է ներդրումային միջավայրի բարելավման մասին, խոստումներ են եղել նաև Գյումրիի հետ կապված: Գյումրիում ներդրումներ կա՞ն, խոսքը գործի վերածվե՞լ է:

- Վերածվել է, ամեն դեպքում այդ 2-3 փողոցը, որ պետք է վերականգնվեն, իրականում Հայաստանի ամենագեղեցիկ փողոցներն են: Երբ արդեն վերակառուցված լինեն, ապա շատ գեղեցիկ միջավայր կստացվի, հին միջավայրը կլինի: Այս առումով Գյումրիի մասով շարժ կա քաղաքում, թեպետ բավարար չէ:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել