Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենահարուստ ֆուտբոլիստների թոփ 10-ը` ըստ Forbes-ի.
1. Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը Դևիդ Բեքհեմն է: Նա տարեկան 40 000 000$ եկամուտ ունի:
2. 2-րդ տեղում «Ռեալի» առաջատարն է: Կրիշտիանու Ռոնալդուն տարեկան վաստակում է 30 000 000$:
3. 3-րդ հորիզոնականում բրազիլացի ֆուտբոլիստ Կական է: Նա ևս տարեկան ստանում է 25 000 000$ եկամուտ:
4. Լավագույն քառյակը բացում է բրազիլացի Ռոնալդինյոն` տարեկան 25 000 000$ եկամուտով:
5. 5-րդը ֆրանսիացի Թիերի Անրին է: Թեպետ նա այլևս շատ մեծ հեղինակություն չի վայելում, սակայն դա նրան չի խանգարում տարեկան վաստակել 24 000 000$:
6. 6-րդ հորիզոնականում Մեսսին է: Որքան շատանում են Մեսսիի «Ոսկե գնդակները», այնքան ավելանում է տարեկան եկամուտը: Լիոնել Մեսսին անցյալ տարվա դրությամբ տարեկան ուներ 20 000 000$ եկամուտ:
7. 7-րդ հորիզոնականում հայտնվել է «Չելսիի» ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը, ում տարեկան եկամուտը կազմում է 17 000 000$:
8. 8-րդ հորիզոնականում հայտնված «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին հայտնի է ոչ միայն իր ֆուտբոլային որակներով, կնամոլությամբ, այլև փողերով: Անգլիացին տարեկան վաստակում է 16 000 000$:
9. 9-րդը Զլատան Իբրահիմովիչն է, ով ակումբները փոխելու և լավ վարձատրություն պահանջելու բնավորության շնորհիվ ավելացնում է տարեկան եկամուտը, որն այս պահին կազմում է 16 000 000$:
10. 10-րդ հորիզոնականում «Լիվերպուլի» խորհրդանիշ դարձած Սթիվեն Ջերարդն է: Անգլիացի կիսապաշտպանը տարեկան վաստակում է 15 000 000$:
cfrma.do.am