Այս տարվա առաջին կիսամյակում ներդրումային ցուցանիշները, մեղմ ասած, տխուր էին: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը բացասական մեծություն ունեին՝ -24.8 մլրդ դրամ, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 1,1 մլրդ դրամով և կազմել 17.3 մլրդ դրամ կամ մոտ 36 մլն դոլար: 

Այս թվերն ամենևին համահունչ չեն 2017 թվականի համար խոստացված ներդրումային բումի ոգուն, և, ինչպես կարելի էր սպասել՝ մամուլում և սոցցանցերում այս ցուցանիշները զարգացման և ներդրումների նախարարությունը ներդրումների մասին մի ծավալուն պարզաբանում հրապարակեց՝ ապացուցելով, որ վատ ցուցանիշներն իրականում վատը չեն: 

Այսպես, ըստ հիմնավորման՝ ներդրումների զուտ հոսքերի ցածր մակարդակը պայմանավորված է ներդրումների մարումներով: Ու քանի որ մարումները գլխավորապես տեղի են ունեցել ապրանքների և ծառայությունների դիմաց տրված կանխավճարների, վարկերի և պարտքային գործիքների գծով, ապա դա վկայում է այն մասին, որ օտարերկրյա կապիտալով կազմակերպությունները վճարունակության հետ կապված խնդիրներ չեն ունեցել և կարողացել են կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի շրջանակներում կատարել կանխավճարային փոխանցումներ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել