ԱՄՆ Գերագույն դատարանը դադարեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի դատական արգելքի գործողությունը։
Ավելի վաղ գերագույն դատարանն արդեն աջակցել էր վարչակազմին՝ թույլ տալով, որ հրամանն ուժի մեջ մտնի։
Դոնալդ Թրամփի վարչակազմը միջնորդություն էր ներկայացրել Գերագույն դատարան՝ պահանջելով չեղարկել սահմանափակումները, որոնք վերաբերում են ԱՄՆ-ում փախստականների ընդունման ժամանակավոր արգելքին։
Հրամանն ուժի մեջ է մտել այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը թույլատրել է փաստաթղթի գործողություն մինչ դեբատների անցկացումը։ Գերագույն դատարանում այդ գործով դեբատները նշանակված են հոկտեմբերի 10-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել