Մարդիկ երկար ժամանակ ապրել են առանց էլեկտրականության և օգտագործել են մոմ, երբ մութն ընկել է: Մեծ մասն անգամ մութն ընկնելուն պես պառկել է քնելու:

Այս ամենը շատ լավ էր մինչև էլեկտրականության, բջջային հեռախոսների, համակարգիչների և մյուս տեխնոլոգիաների ի հայտ գալը:

Ամեն դեպքում պառկել քնելու, երբ մթնում է, շատ լավ սովորություն է եղել մեր նախնիների կողմից:

Էլեկտրական սարքավորումների մշտական կիրառումն առաջացնում է նյարդային համակարգի խանգարումներ և առողջական խնդիրներ:

Քանի անգամ ենք մենք ստուգում հեռախոսի և սոցիալական ցանցերի հաղորդագրությունները, քանի գիշերներ ենք անցկացնում համակարգչի և հեռուստացույցի առջև:

Հետազոտությունները պարզել են, որ արհեստական լույսի ազդեցությունը կանխում է մելատոնինի արտադրությունը՝ հիմնական հորմոնի, որը գիշերային ժամերին վերահսկում է քուն-արթնություն ցիկլը:

Բնական մութը խթանում է այդ հորմոնը և պաշտպանում մեր օրգանիզմի բջիջները վնասվելուց:

Այլ խոսքով՝ մեր մարմնին անհրաժեշտ է գիշերային մթություն, որպեսզի արտադրի մելատոնին:

Առանց դրա մենք ավելի հակված ենք քաղցկեղի առաջացման, շաքարային դիաբետի 2-րդ տեսակի, ճարպակալման, սրտային հիվանդությունների, մետաբոլիկ սինդրոմի և թույլ դիմադրողականության: Մելատոնինի բավարար քանակությունն ամրացնում է իմունային համակարգը, ստեղծում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք հետաձգում են ծերացման պրոցեսը:

Որքան շատ ժամեր ենք անցկացնում բնական մթության մեջ, այնքան ավելի շատ է արտադրվում օրգանիզմում մելատոնին:

Եթե դուք կամ ձեր երեխան մշտապես հիվանդ եք մրսածությամբ, գրիպով, պարզապես սկսեք քնել վաղ, առանց սարքավորումների առկայությանն ձեր կողքին և շուտով կտեսնեք, որ սկսել եք ավելի պայքարող լինել հիվանդությունների դեմ: Դա տեղի է ունենում, որովհետև սկսում է մեծանալ օրգանիզմում մելատոնինի արտադրությունը:

Իսկ այդ հորմոնը հզոր հակաօքսիդանտ է, որը մեծ ազդեցություն ունի իմունային համակարգի վրա:

Գոյություն ունի ևս մեկ հետազոտություն, ըստ որի՝ նախքան քնելը բջջային հեռախոսից, համակարգչից և այլ սարքավորումներից օգտվելը հանգեցնում է տեսողական խնդիրների:

Այս սարքավորումների արհեստական լույսը հատկապես գիշերային ժամերին շատ վնասակար է աչքի ցանցաթաղանթի համար և կարող է առաջացնել լուրջ խնդիրներ, ինչպես ցանցաթաղանթի դեղին բծերի դեգեներացիան:

Չափից շատ օգտագործումը նման սարքավորումների իր բաժինն ունի կատարախտի զարգացման հարցում:

Հարվարդի առողջապահության բաժնի մասնագետները հաստատել են կապը էլեկտրոնային սարքավորումների վառ լույսի և տարբեր տեսակի քաղցկեղների, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և ճարպակալման միջև:

Եթե դուք ցանկանում եք առողջ մնալ և պահպանել տեսողությունն ու կանխել լուրջ հիվանդությունների առաջացումը, սկսեք քնել բավարար քանակությամբ օրվա մութ ժամին և էլեկտրոնային սարքավորումների կիրառումը հասցրեք մինիմալ աստիճանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել