Yerkir.am-ը գրում է.

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին այսօր ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը, կարող է մինչև օրվա վերջն ազատ արձակվել և վերադառնալ Իսրայել: Այդ մասին ТАСС-ին հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Լապշինին հավանաբար այսօր կազատեն:  Հնարավոր է`դա տեղի է ունենում հենց հիմա: Ազատ արձակվելուց հետո Լապշինը կարտաքսվի Իսրայել»,- ասել է փաստաբանը: Նրա խոսքով` արտաքսման գործընթացը չի պահանջում փաստաբանի ներկայություն:

Չերնինը նաև հայտնել է, որ Լապշինն իրեն լավ է զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել