Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 75-ամյա Վարդգես Գուլիկյանը իր վարած Mazda մակնիշի 10 ՏՏ 379 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարատկի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել , ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել