Ավելորդ քաշից ազատվելու համար խնձորի քացախը հարկավոր է ընդունել փոքր չափաբաժիններով: Շատ ավելի ճիշտ կլինի այն ըմպելիքներին ավելացնելը: Խնձորի քացախով ըմպելիքը ոչ միայն կօգնի այրել ճարպը, այլև կամրապնդի իմունային համակարգը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի թարմացնող ու տոնուս հաղորդող ըմպելիքի բաղադրատոմս, որը կօգնի արագացնել նյութափոխանակությունը և պահպանել առողջությունը տարվա ցուրտ եղանակներին: Այս ըմպելիքի պատրաստման համար հարմար կլինի ինչպես գազավորված, այնպես էլ հասարակ զտված ջուրը:
Բաղադրությունը.
· 2 բաժակ ջուր,
· 4 ճաշի գդալ խնձորի քացախ,
· ¼ թեյի գդալ հեղուկ մեղր,
· մի քանի կտոր սառույց:
Պատրաստման եղանակը.
1. Բոլոր բաղադրիչները լցնել բաժակի մեջ և լավ խառնել, մինչև մեղրն ամբողջությամբ լուծվի:
2. Ըմպելիքն ավելացնել մի քանի կտոր սառույց և մատուցել պատրաստելուն պես: Այն շատ հարմար է առավոտյան սուրճի փոխարեն խմելու համար:
Հարկ է նշել, որ ըմպելիքի համար անհրաժեշտ բաղադրիչները նախատեսված են մեկ բաժնի համար: Ընդ որում՝ մեկ բաժնում պարունակվում է ընդամենը 18 կկալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել