Իրաքյան Քրդստանի Քիրքուք նահանգի նահանգապետը, նահանգային խորհուրդը, Քիրքուք քաղաքի քաղաքապետը քիչ առաջ ավարտել են համատեղ նիստը, որտեղ որոշել են, որ Քիրքուքն իր վարչատարածքային հատվածով միանում է անկախության հանրաքվեին և «ԱՅՈ» է ասելու: Նշվում է, որ Քրդստանի իշխանությունը հավաստիացրել է, որ, չնայած այն բանին, որ նորաստեղծ երկիրը կկրի Քրդստան անվանումը, սակայն այն հավասարապես պատկանում է.
1. քրդերին,
2. արաբներին,
3. թուրքմեններին,
4. հայերին,
5. ասորիներին (հերթականությունը չեմ խախտել):
Քրդստանի յուրաքանչյուր նահանգ կունենա իր խորհրդարանը, որն էլ կլուծի ներքին հարցերը, Էրբիլը չի խառնվի ներքին հարցերին, Քրդստանը չի լինի ազգային պետություն, ինչպես նաև Քրդստանի դրոշն ու օրհներգը կլինեն համընդհանուր բոլորինը, յուրաքանչյուր ազգ իրավունք կունենա իր սեփական լեզվով կրթություն ստանալու, նահանգները կունենան պետական լեզվի մասին առանձին օրենքի իրավունք, որը բնորոշ կլինի տվյալ նահանգի ազգերին:
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/kilkiahayastan/posts/469394926773787
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



