Ազատությունով եմ նայում: Րաֆֆուն մոտենում է ուսանող մի տղա: 

- Պրն Հովհաննիսյան, ես Ձեր կողմնակիցն եմ: Երկուսուկես ժամ է՝ էստեղ եմ: Ուզում եմ հասկանալ, իմանալ՝ որն է մեր հաջորդ քայլը:  

Րաֆֆին չի ուզում ու չի կարողանում պատասխանել: Նրան շրջապատողները սկսում են նրա փոխարեն տղային պատասխանել: Տղան արդարացիորեն՝
- Կներեք, ես ձեզ համար չեմ եկել էստեղ, ձեր կարծիքը չեմ հարցնում, - ու հարցական հայացքով նայում է Րաֆֆուն: Րաֆֆին չի նայում տղայի աչքերի մեջ: Պատասխան չունի, բնականաբար: Ու պատասխանելու փորձ է անում.
- Նախ դու պետք է լսես բոլորի կարծիքը...

Ու վերջ: Շարունակություն չկա: 

Есть ли у вас план, мистер Фикс?

էդքան մարդ հավաքվել է քո կոչով, մի՛ստր Ֆիքս: Մոմ վառելուց, սուրբ լինելուց, Աստծու պատգամաբերը լինելուց զատ, ավելի նյութական ասելիքներ չունե՞ս, միստր Ֆիքս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել