«Սանիթեքի» Երեւան մտնելու առաջին օրվանից զարմացել եմ, ոնց են էդ բեռի տակ մտնում։ Քաղաքապետարանն ու կառավարությունը սկզբունքորեն աղբի կետերի տեղաբաշխման, աղբահանության համակարգի եւ վերամշակման քաղաքաշինական հարցերը չլուծած (քանի որ նույնիսկ խնդիրը ձեւակերպել ունակ չեն) էս խեղճերին գցել են մեր քֆուրի տակ։ Ես «Սանիթեքին» համարում եմ դոնքիշոտատիպ հերոս, իրա աշխատակիցներին ամեմ հանդիպելուց ջերմ բարեւում եմ ու մաղթում համբերություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: