armtimes.com-ը գրում է.
Վերջին ամիսներին Լոռու մարզի տարածքում ավելացել է հրդեհների թիվը: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը Armtimes.com-ին հայտնեց, որ միայն օգոստոս ամսին ստացվել է հրեդհների 80-ից ավելի ահազանգ: 
Մարզային հրշեջները 5 օր շարունակ աջակցություն են ցուցաբերել նաև Բյուրականի անտառներում բռնկված հրդեհաշիջման աշխատանքներին: Օրեր առաջ ստացված ահազանգի համաձայն էլ՝ Կոտայքի մարզում բռնկված հրդեհը սկսել էր հասնել նաև Լոռու մարզի Ֆիոլետովոյի անտառներին: 
Չնայած անտառ հրդեհը չէր մտել, սակայն այրվել էր տասնյակ հեկտարներով չոր խոտածածկ տարածք: Իսկ ահա երեկ կրկին ահազանգ էր ստացվել մարզային ճգնաժամային կենտրոն, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղին հարակից «Աղբյուրով» սարում բռնկված հրդեհը այս անգամ էլ մոտենում է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի անտառներին: Հրշեջները հերթապահություն են իրականացրել ու մարել այն: 
Բացի նշված դեպքերից, հրդեհների վերաբերյալ տասնյակ ահազանգեր էլ ստացվել են Վանաձորի, Ստեփանավանի և Սպիտակի տարածքներոմ: Խոշոր հրդեհի ահազանգ ստացվել է նաև Վանաձորի քաղաքային գերեզմանոցիցում բռնկված հրդեհի վերաբերյալ:
Շարունակությունն՝ այստեղ



