168. ժամ-ը գրում է.

Կազմվել է YouTube-ում ամառվա ընթացքում առավել շատ դիտված հոլովակների ցուցակը: Առաջատարը դարձել է պուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի Despacito երգի հոլովակը: Այդ մասին հայտնել է տեսահոսթինգի մամուլի ծառայությունը:

Տեսանյութը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հրապարակման պահից ի վեր հավաքելով 3,6 միլիարդ դիտում: Հուլիսին այն առավել մեծ ժողովրդականություն վայելող երգն է դարձել սթրիմինգային բոլոր ծառայություններում:

Երկրորդ տեղում երաժիշտ Էդ Շիրանի Shape of You երգն է: Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է փոփ-երգիչ Մալուման (Խուան Լուիս Լոնդոնիո Արիասը)՝ Felices los 4 թրեքի տեսանյութով:

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ երաժիշտներ Ուիլլի Ուիլյամի եւ Ջեյ Բալվինի Mi Gente-ը, Clean Bandit բրիտանական էլեկտրոնային խմբի Rockabye-ն, արտիստներ Ջեյսոն Դերուլոյի եւ Նիկի Մինաժի Swalla-ն, Շաքիրայի Chantaje-ը, Քրիս Ջեդայի Ahora Dice-ը, պուերտոռիկացի ռեփեր Wisin-ի (Խուան Լունա) Escոpate Conmigo-ն եւ I՚m the One-ը՝ DJ Khaled-ի, Ջասթին Բիբերի, Լիլ Ուեյնի եւ Chance the Rapper-ի կատարմամբ:

Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել մայիսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակաշրջանում հոլովակների դիտումների թվաքանակը: Ընդ որում հաշվի են առնվել միայն այն երաժշտական հոլովակները, որոնք թողարկվել են վերջին տարվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել