1002 կողմ, 69 դեմ։
Այս ցուցանիշով Արա Զոհրաբյանն ընտրվեց փաստաբանների պալատի նախագահ։
Եվ ուրեմն, հարգելի ընդդիմացող փաստաբաններ, կներեք իհարկե, բայց դուք այլևս հանրությանը հանգիստ թողեք ու ձեր նեղ մասնագիտական սուբյեկտիվ դժգոհությունները ձեր խոհանոցում պահեք։ 1002 փաստաբան Արա Զոհրաբյանին իր վստահությունն է հայտնել։ Սա հանրության ամենագրագետ, ամեմաիրավագիտակից հատվածն է։ Դա նշանակում է, որ հայտնի փաստաբանական ճամբարների կոնֆլիկտում ճիշտ է Արա Զոհրաբյանը։

Այսուհետ անլուրջ են դառնում հրապարակային ձեր բոլոր դժգոհությունները... գնացեք ու աշխատեք միասին, եթե չեք կարողանում, ուրեմն առանձին աշխատեք, բայց ձեր ներքին անձնական խնդիրներով այլևս մեզ չծանրաբեռնեք...

Շնորհահորում եմ Արա Զոհրաբյանին վերընտրվելու առթիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել