«Ելք» դաշինքը, որը ներկայացված է ԱԺ-ում, ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսել: Կարելի է օգտագործել այս հնարավորությունը և միջազգային հարթակում դիվիդենտներ ստանալ թե՛ ԵԱՏՄ-ից, թե՛ ԵՄ-ից:
«Ելք»-ի նախաձեռնությանը եթե միանան ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներ (կլինեն դրանք իշխանական թևից, թե ընդդիմադիր, էական չէ), կարելի է դրական արդյունքի հասնել:
Եթե ապահովվի գոնե 25 կամ 30 ձայն, դա ազդակ կլինի ԵԱՏՄ-ին, որ իրենք Հայաստանում խնդիր ունեն ու ինչ-որ բան պետք է զիջեն, կլինի դա տնտեսական, ռազմական թե մեկ այլ բլոկում, այդքան էլ էական չէ, իսկ այդ նույն 30 մանդատով կարելի է Եվրոպայից Ասոցացման համաձայնագրում նոր կետեր ստանալ ի նպաստ Հայաստանի:
Ամեն ինչ հակառակ էֆեկտ կունենա, եթե, ԵԼՔ-ի 9 պատգամավորներից բացի (եթե իհարկե նրանք ամբողջ թիմով միակարծիք քվեարկություն իրականացնեն), ուրիշ ոչ ոք ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին կողմ չքվեարկի: