ՀԻՄՆԱԴԵՐՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ ---ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՃԻՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Բոլոր զարգացած երկրներում քաղաքացին իր հերթական պարտքն է համարում բացահայտորեն, հանրության առջեվ ներկայացնել իր բողոքները: Օրինակ, հաճախ, հիմնարկությունների կամ կառավարության տարբեր գրասենյակների, համալսարանների , դատարանների էվ տարբեր հաստատությունների առջեվ, կտեսնես մեկից միչեվ մի քանի տասնյակ քաղաքացիներ ցուցատախտակներով, մեծ պաստառներով, աղմկալից գոռում, կանչում են ու ներկայացնում իրենց բողոքը, խայտառակում անարդարին, կաշառակերին կամ իշխանության տարբեր ներկայացուցիչներին պահաջելով թոշակառուների, զինվորների, հաշմանդամների ,...գործազուրկերի պահանջքները ու իրավունքները....
Այսպիսի դեպքեր ու դրվակներ համեմատականորեն շատ ավելի քիչ են լինում Հայաստանում, որով հայ քաղաքացին վախեցած է, ստրկացած է ու ստորացած....ու կարծում է թե ԱՄՈԹ Է ԲՈՂՈՔԵԼԸ մինչ դեռ ճիշտ ընդհակառակն է քաղաքացիական ճիշտ արժեքներ չներկայացնելը....
Ժամանակն է փոխել այդ « հին, ԱՄՈԹ, կամ անվայել հային» արժեքները ...էվ օրինակ վերցնել մեր Բնապահպաններից, ու անշուշտ ՀԱԿը, որոնք քաջաբար փոխում են այդ հնացած արժեքները ու լիցքավորում ժողովուրդը որ արժանապատվորեն դիմադրեն իշխանություններին ու «սուտից ապահովված, կռիշաներին»....բայց քանի որ քաղաքացիների պահանջքները չեն կատարվում, ժողովրդական ցույցերը ու ակցիաները պետք է լինեն ամեն օր, այլ ոչ թե մի քանի ամիսը մեկ անգամ....
Անկախ նրանից, թե համաձայն լինենք ցուցարարների խնդիրների հետ կամ ոչ, սակայն նրանք իմ հարգանքն են ստանում, իրենց քաղաքացիական իրավունքները ճիշտ կերպով, հանրության բացահայտելու համար.., քաղաքացիական ակտիվության համար, ու այն բոլոր զրկանքների որից նրանք անց են կենում ինչ է դատապարտեն ու խայտառակեն մեղավորին, անարդարին, կոռուպտին ու գող ավազակին էվ այլն...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՅՍ ԱՐԺԵՔԸ ԱՄԵՆԱՑԱՅՏՈՒՆ ՈՒ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՐԺԵՔՆ Է ՈՐ ԱՇԽԱՐՀ ԿԱՐՈՂ Է ՏԵՍՆԵԼ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱԱԱՏ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԱՅՍ ԱՄԵՆԱԽԻՍՏ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻՑ....Այստեղ քվե լցոնել չեն կարող, լռեցնել չեն կարող, ու մարդկանց բերանը գոցել չեն կարող...
Քանի որ Հայաստանի իշխանությունները ու կրթական, դատական, աշխատանքային, առողջապահական էվ այլն...համակարգերը համապատասխան մարմիններ ու միջոցներ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար կամ հարգելու համար, ու առաջադրանքներին առաջադիմելու համար չունի համապատասխան համակարգ....ուստի պետք է շատանան քաղաքացիական ցույցերը ու ամեն օր , հերթական թուք ու մուր պետք է թափվի այս իշխանության ու իր հաստատությունների դեմ..որպիսզի նրանք խայտառակվեն աշխարհով ու զգան որ Հայ ժողովուրդը իր իշխանությանը ոչ միայն չի հարգում, այլ նաեվ խայտառակում է ու ենթարկում ժողովրդական դատաստանի....
ՀԻՄՆԱԴՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ ու ընդունենք մեր բոլորի քաղաքացիական պարտականությնները ժողովրդական ցույցերով, բարձր ձայնով ու ազատ ու համայն հայության ու աշխարհի առջեվ բացահայտ ժողովրդական դատաստանով....Ամոթի ոչինչ չկա, քաշվելու ոչինչ չկա ու Հայաստանի քաղացին կկորցնի ոչինչ, բացի իր ՇԽԹԱՆԵՐԻՑ....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել