Պետությունը կառուցելիս գոնե պետք է մի քիչ սիրել այն Սա Հանրապետության հրապարակում գտնվող Ֆինանսների նախարարությունն է, իսկ այս երկու մեքենաները` ֆինանսների նախարարի և փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաներն են, որոնք ամեն օր օրենքի կոպտագույն խախտմամբ կայանված են հետիոտնի անցումին կպած: Այսպիսով նրանք փակում են տեսանելիությունը, և այս աշխուժ տուրիստական և հանրային հատվածում սա մի օր բերելու է ողբերգության: Չգիտեմ՝ գիտակցաբար, թե ոչ, բայց այսպիսով նախարարը և փոխնախարարը, խախտելով օրենքը, ամեն օր վտանգի են ենթարկում հարյուրավոր քաղաքացիների կյանքը:
Պարոն վարչապետ, խնդրում եմ, հորդորեք ձեր կառավարության անդամներին հարգել օրենքը և, որ ավելի կարևոր է, մարդկանց կյանքը: Կանխավ շնորհակալ եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.marutyan/posts/1459310207515389?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1504818651774504
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել