Րոպեներ առաջ վերջին կամավորների խումբն անտառից վերադարձավ տուն, կրակը տեղայնացվել է, այսինքն՝ վերահսկելի է, ու նոր տարածման ռիսկերը քիչ են: 
#ԱԻՆՀայաստան փրկարարները այժմ հերթափոխում են անտառում, որպեսզի հրդեհը նոր թափով չտարածվի: 

Բառացի փոխանցում եմ անտառից նոր տուն վերադարձած մարդկանց խոսքերը. «Ապրեք դուք, երեխեք ջան, լրագրողներն էլ ապրեն, այսօր մեր հետ ոտքով շրջում էին, ու որ չտարածեիք, #ԱԻՆ-ը այսպես չէր աշխատելու: Այսօր քշում էին, ուր ասում էինք, անտառը 5 մատիս պես եմ ճանաչում» ու շարունակում են պատմել իրենց կյանքից ուրախ պատմություններ անտառի մասին: 

Էականորեն տաբերվել է ԱԻՆ-ի այսօրվա աշխատանքը մյուս օրերի համեմատ, ասում են՝ «ճիշտ է, էլի «կերպարներ» կային, որ իրենց փոխել չեղավ, բայց իրենք մեզ չէին էլ հետաքրքրում, տղաներ կային՝ մեզ հետ էին, ու միասին կարողացանք տեղայնացնել աշխատանքը, մնում է՝ պահեն, ինչ ունենք»: 

ՀԳ. Մարդիկ գրառումս մեկնաբանում են այնպես, ինչպես իրենք են ուզում։ Եվս մեկ անգամ առանձնակի ուզում եմ նշել, որ խնդիրը շարքային աշխատող փրկարարների մեջ ՉԷ, այլ համակարգի, ղեկավար կազմի, առկա ՈՉ ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ, ոչ բավարար ռեսուրսների ու անհամապատասխան սարքավորումների և անտարբերության մեջ է: Հետաքրքիր է, արդիական համապատասխան տեխնիկան ավելի թա՞նկ է, քան դղյակներն ու միլիոնների արժողությամբ ծառայողական մեքենաները... 

Շնորհակալ եմ անհատապես բոլորիցդ, ապրեք, որ կաք ու այսպես համախմբված եք, երբ պետք է, #չեմարտագաղթելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել