Երևան-Սևան մայրուղին տեղից անվտանգ չէր, բայց արդեն քանի օր է՝ ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել, ու այդ հատվածները վերածվել են «ռուսական ռուլետկայի» նման մի բանի, հատկապես գիշերով:
Ո՛չ անվտանգության կանոններ կան, ո՛չ նորմալ լուսային ազդանշաններ, միլիցեքն էլ իրենց գռդոնով են զբաղված, անվտանգությունը նրանց չի հետաքրքրում:
Անլույս ու կիսաջարդ ավտոներ, ֆուռեր, հարբած տավարներ (դալնիով քշող), ովքեր էդ նեղ ճամփին դուրս են գալիս հանդիպակաց գոտի, և էս ամենը՝ միջպետական մայրուղու վրա: 
Դե, ընդհանրապես, «հայկական» երթևեկությունն ուրիշ է, տպավորություն է, որ ազգը 10 տարի առաջ ա սելից իջել ու նստել ինքնաշարժ:
Էս համատարած փնթիությունը դարձել ա ազգային մենթալիտետ, բոլորը բոլորի վրա թքած ունեն, ո՛չ մարդն արժեք ունի, ո՛չ էլ էդ արժեքի մասին հեչ մտածում ա:
Ցավն են է, երբ սենց բաներ էս նկատում, շատերը նույնիսկ զարմանում են՝ իբր ինչի հետևից ես ընկել, տո քեզ պետք ա՞, նորմալ ա էլի...
Իրոք, որ նորմալ ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել