Դեպի ծով մուտք ունենալը թերևս չի հանդիսանում տվյալ պետության կամ հասարակության զարգացում ապահովելու կարևորագույն նախապայմաններից մեկը։
Իհարկե, դեպի ծով մուտքը հնարավորություն է ստեղծում ձևավորելու երկրի տրանսպորտային-հաղորդակցական ուղիները, զարգացնելու հաղորդակցման ենթակառուցվածքները։ Բնականաբար ֆինանսական կուտակումների հնարավորություն է ի հայտ գալիս, եթե հայտնաբերվում են նաև նավթի կամ գազի պաշարներ։
Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ ոչ բոլոր երկրներն են կարողանում այդ հնարավորությունը լիարժեք օգտագործել, իսկ հաճախ առաջ են գալիս պետության կառավարման խորքային խնդիրներ։ Ադրբեջանը, ինչպես, օրինակ, կուտակելով միլիարդավոր նավթադոլարներ, լուրջ հաջողություններ այդպես էլ չի կարողացել արձանագրել հասարակության բարեկեցության ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։ Կյանքի բարելավման հարցում էական փոփոխություններ չկան նաև Վրաստանում։
Դեպի ծով մուտքի առկայությունը շատ հաճախ հակադարձ ազդեցությունն է թողնում տվյալ երկրի տնտեսության այլ պոտենցիալ ուղղությունների զարգացման վրա։ Սակայն դա ամենևին էլ միանշանակ ձևակերպում չէ, և կախված է պետության կառավարման արդյունավետությունից, հասարակության գիտակրթական պոտենցիալից և այլն։
Հավելեմ նաև, որ եվրոպական մի շարք զարգացած երկրներ զրկված են դեպի ծով մուտքի գայթակղությունից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2013114522252485&id=100006618695607
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել