Boomnews.am-ը գրում է.

Արդեն հայտնել էինք, որ շուտով «Շանթ» հեռուստաընկերությունով եթեր կհեռարձակվի «Վերվարածները» սերիալի նոր եթերաշրջանը՝  «Անուղղելիները» անվանումով։ Այս հայտարարության տարածման հետ մեկտեղ մեծ քննարկման առիթ դարձավ «Կնյազ»-ի դերը մարմնավորող Արտյոմ Կարապետյանի բացակայությունը, որի մասին երեկ ինքը Արտյոմը խոսեց՝ նշելով, որ ոչ մի խնդիր չունի հեռուստաընկերության հետ ու այժմ Հայաստանում չէ։ 

Boomnews.am-ը կապ հաստատեց «Վերվարածները» սիրված սերիալի գլխավոր դերակատարուհիներից մեկի, սիրված դերասանուհի՝ Իվետա Եդիգարյանի հետ։ 

Հրավերը ստացել եմ «Շանթ» հեռուստաընկերությունից, կշարունակեմ մարմնավորել Լիպոյի կնոջ դերը», այսպես արձագանքեց Իվետան, մեր այն հարցին, թե ո՞ւմից ստացաք նկարահանման առաջարկը։ Շարունակելու ե՞ք մարմնավորել Կնյազի եղբոր կնոջ դերը, ավելացնելով, որ Լիպոյի դերակատարը փոխվել է։
Կնյազի բացակայության մասին Իվետան ասաց, որ կերպարը այս պահին սցենարային լուծումներում չկա, և չի կարող ասել՝  հետագայում ինչ կլինի։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել