Armtimes.com-ը գրում է.

Վանաձոր-Բագրատաշեն Մ6 ճանապարհի նորոգումը, չնայած դեռ ընթացքի մեջ է, սակայն արդեն իսկ բազմաթիվ թերություններ են ի հայտ եկել: Armtimes.com-ի Վանաձորի թղթակցի փոխանցմամբ՝ կոնկրետ Վանաձորի երկու՝ Բաղրամյան և Նարեկացի փողոցներում թերությունները կապված են գծանշումների ու տեղադրված ճանապարհային նշանների հետ:

Բաղրամյան փողոցից մինչև Նարեկացի փողոցի վերջնամաս ընկած հատվածում արված գծանշումները տեղ-տեղ սխալ են արված, որն ստեղծում է վթարային իրավիճակ: Տեղադրած նշաններն առաջացնում են վանաձորցի վարորդների զայրույթն ու ծիծաղը: Օրինակի համար՝ Նարեկացի փողոցում տեղադրվել է վազանցն արգելող նշան, սակայն գծանշվել է կետագծերով, որը փաստացի թույլատրում է վազանցը: Ստացվում՝ մի կողմից թույլատրվում է, մի կողմից՝ արգելվում:

Բացի սխալ նշաններ տեղադրելուց, նշանները տեղադրվել են ոչ ճիշտ վայրերում՝ չպահպանելով համապատասխան հեռավորությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել