Խառնաշփոթի հեղափոխափորձություն։ Ահա այն երկու բառը, որոնցով կարելի է նկարագրել երեկվա օրը։ Ներքին հաղորդակցության բացակայություն, ներքին դիսցիպլինայի բացակայություն։ Ինչից էլ օգտվեցին նրանք, ովքեր հենց ամենասկզբից սուլում էին, հայհոյում էին Րաֆֆու ճառերի ժամանակ։ Սկզբից սուլում էին ու հայհոյում, հետո արդեն փորձեցին նաև գործել։ Կանգնած ոստիկաններին հարվածում էին, շշեր, մոմեր էին շպրտում՝ հուսալով, որ ոստիկանությունը կպատասխանի։ Լավ ա գոնե ոստիկանությունը ներքին հաղորդակցության ու դիսցիպլինայի խնդիր չուներ։ Հատ-հատ մի երկու ամենաակտիվներին կտրեցին, առանձնացրին, մի քիչ հանգստացրին ընդհանուր ամբոխին։ Միակ անհասկանալին Արմեն Մարտիրոսյանի ջարդած դեմքն էր, չհասկացանք էլ՝ ինչ եղավ, ոնց նա հայտնվեց ոստիկանական պատնեշի հետևում ու ինչ եղավ հետո։ Զարուհին խոսում էր, խնդրում էր իջնել հետ՝ Օպերա, ջահել «խիզախները» ֆաքեր էին ցույց տալիս, քֆրտում։ Անահիտ Բախշյանին էլ հետը։ Ժողովուրդը վերահսկողությունից դու՞րս էր եկել։ Հա, միգուցե Րաֆֆիենց վերահսկողությունից։ Որովհետև առավոտվանից գործող խումբը մի լավ ագրեսիվություն էր ներարկել, մինչև վերջ գնալու նպատակ էր դրել։ Ու ես ափսոսում եմ, որ էն մի բացած քիթը, էն մի խփած գլուխը պատկանում էին անկապ գործիք դարձած մարդկանց, այլ ոչ թե՝ սադրիչներին։
Երբեք չէի մտածի, որ նման բան կասեմ, բայց... ապրի Վովա Գասպարյանը։ Պարզվում է՝ լավ էլ դիվանագետ մարդ է :)
Ամենալավը վերջն էր, որ միահամուռ ուժերով վերջնականապես զրոյացրին լարվածությունը, երբ ոչ թե «նահանջեցին» դեպի Օպերա, այլ բարձրացան Բաղրամյանով։ Հոգեբանորեն գրագետ էր։
Եվ վերջաբան. ինձ իմացողները գիտեն, թե որքան եմ ես սիրում ու հարգում Րաֆֆուն։ Բայց մինչև նա չկարողանա կառավարել սեփական ամբոխը, չսովորեցնի իր թմին չեզոքացնել իրենց իսկ շարքերում գտնվող ներքին թշնամիներին, պետություն ու ժողովուրդ կառավարելու մասին անգամ երազել պետք չէ։ Որովհետև ստացվում է, որ դու մի բան չես ուզում (այս դեպքում՝ արյուն), բայց հենց քո գործողությունները բերում են էդ չուզած բանի ամենահավանականը դառնալուն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/barseghyan/posts/10200832471112144?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել