Երեկվանից տարածվում է տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ով է Աճառյան փողոցի ողբերգական վթարի իրական մեղավորը։ Դա հասկանալու համար պարտադիր չէ մասնագետ լինել։ Այս ավտովթարի մասնակիցներից ոչ մեկին չեմ ճանաչում, բայց բազմաթիվ տեղերում ամենավատ մեղադրանքներն եմ տեսել Hummer-ի վարորդի մասին։ Փորձաքննությունը ցույց կտա՝ արդյոք նա սահմանված արագությունը գերազանցել է, թե ոչ, բայց պարզ է, որ վթարի պատճառը արագությունը չի եղել։ Նույնիսկ թույլատրելի 70-ի դեպքում անհնար էր վթարից խուսափելը։ Հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր անհիմն մեղադրում էին Hummer-ի վարորդին, պատասխանատվություն զգո՞ւմ են իրենց ասածների համար։ Ե՞րբ ենք վերջապես թե՛ լավ, թե՛ վատ իմաստով դադարելու մարդուն ու նրա արարքները գնահատել իր քշած մեքենայով, իր հագածով, բնակարանով, աշխատավարձով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: