Չիկագոյի քաղաքապետ Ռամ Էմանուելը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ երկրից արտաքսելու բոլոր անօրինական ներգաղթյալներին, չի անդրադառնա քաղաքի բնակիչների վրա։ Քաղաքապետի տեսաուղեձը հրապարակվել է նրա թվիթերյան էջում։
«Մենք ուրախ ենք ողջունելու Ձեզ Չիկագոյում։ Սա Ձեր տունն է, և դուք անհանգստանալու առիթ չունեք»,-հայտարարել է նա։ Էմանուելը հավելել է, որ քաղաքը կդառնա «Թրամփից զերծ գոտի», և երեխաներին ու միգրանտներին պաշտպանելու համար կկիրառվեն բոլոր օրինական միջոցները։
Ավելի ուշ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն նույնպես հայտարարել է, որ մտադիր է պաշտպանել քաղաքում ապրող անօրինական ներգաղթյալներին, ովքեր ԱՄՆ են ժամանել մանուկ հասակում։ «Ես ուղերձ ունեմ նախագահի համար. «Գործ չունե՛ս նյույորքցի երեխաների հետ»,-հայտարարել է Դե Բլազիոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երեկ հաստատել է որոշումը՝ չեղարկելու նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ընդունված նախագահական այն հրահանգը, որը ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի բնակվող հարյուր հազարավոր երիտասարդների պաշտպանում էր արտաքսվելուց։



