Հանդարտվեցինք
Հիմա ասեմ՝ երեկոյան սարսափելի վախենում էի դեպքերի անկանխատեսելի զարգացումներից…Թվում էր՝ ամեն ինչ նորից կկրկնվի՝ ծեծ, ջարդ, ջրցան մեքենա…
Բայց մի պահ էր… Հետո հասկացա, որ ավելի քաղաքակիրթ, ավելի հանդուրժող ենք դարձել:

Ոստիկանները պատվով կատարեցին իրենց գործը. ամեն ինչ ավարտվեց խաղաղությամբ:
Սա ա նոր Հայաստանը, որտեղ ոստիկանը չի կրակում, սադրանքների չի տրվում, ամբոխ դարձած ժողովրդի վրա չեն կրակում, ջրցան մեքենա չեն օգտագործում…
Այլ բանակցում են, հանդարտեցնում, հարթում….
Մի խոսքով, երեկվա դեպքերը գործնականում ապացուցեցին, որ մենք ապրում ենք ավելի լավ Հայաստանում, քան 5 տարի առաջ էր…
Շտկելու շատ բան կա, անշուշտ, բայց մեկնարկը տրված է….
Կարծում եմ՝ հիմա չարժի Րաֆֆուն անդրադառնալ… Առավել ևս մեղադրել. հիմա անհրաժեշտ ա աջակցել նրան, օգնել, որ դուրս գա իր երևակայական աշխարհից, վերադառնա իրականություն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել