Տեսանկարահանող սարքերի կարևորությունը զգացիք, չէ՞:
Պատկերացրեք՝ չլինեին այդ սարքերը: Ոչ ոք չէր հավատա, որ ասմունքող, հայ մայր, համարյա սուրբ Լիանա Զուրաբյանն իրեն այդպես է պահել:
Ավելին՝ հիմա բոլոր նրանք, ովքեր բոցեր են անում ասմունքողի վրա, բառիս բուն իմաստով թաղելու էին ՃՈ-ին և կանգնելու էին համարյա սուրբ Լիանա Զուրաբյանի կողքին...
Իսկ տեսախցիկները, ցավոք, լավ բան են, դրանք ներկայացնում են իրականությունը:
Իրականությունն այն է, որ այս անգամ ՃՈ-ն մեղավոր չէր, իսկ համարյա սուրբ Լիանա Զուրաբյանը... Չէ, նրա մասին կարծիք չեմ հայտնի, նա կին է, ես՝ տղամարդ, տգեղ կլինի, որ ես վատ բան ասեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել