«Մենք պետք է հասկանանք, որ ուժեղ նախագահը մեծ վստահություն է վայելում արտասահմանյան ղեկավարության կողմից: Ո՞վ կուզենա՝ թույլ նախագահ լինի: Ինչքան մեր նախագահը ուժեղ լինի, իր շուրջ համախմբվենք, այնքան լավ կլինի»,- այսօր Մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Առաջին լրատական»-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի աղմկալից հրապարակումները ՀՀ-ից կեղտոտ փողերը Ռուսաստան տանելու, Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքների մասին, Ա.Աբրահամյանը պատասխանեց, թե չեղած բաներ ասել մարդիկ շատ են սիրում:

«Կա օրենք, իրավաբանական մարմինների գործն է, գուցե դա պրովոկացիա է, ախր Հայաստանում փող էլ չկա: Մենք բոլորս պետք է ասենք՝ Հայաստանում չկա այդպիսի բան, ի՞նչ կեղտոտ փողեր»,- ասաց Ա.Աբրահամյանը:

1in.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել