Քարահունջը ոչ թե հնագույն աստղադիտարան է, այլ՝ հնագույն դամբարան, ու ի՞նչ, տուրիստի համար դարձավ խիստ անհետաքրքիր տե՞ղ։ Պատկերացնո՞ւմ եք տուրիստը ինչ֊որ բան լսել ա Քարահունջի մասին, տեսքից հետաքրքրել ա իրան, լսել ա, որ աստղադիտարան ա, իսկ հիմա իրեն ասում են, որ դա հնագույն դամբարան ա, որում հայտնաբերվել են երկաթի դարաշրջանի իրեր և 5֊6րդ դարի թաղման ծեսի ատրիբուտիկա։ Քանի՞ տուրիստ հետ կկանգնի այն այցելելու գաղափարից։ Վստահ եմ, որ շատ քիչ։ Մենք մեր պատմական արժեքները տուրիստին մատուցելու խնդիր ունենք՝ ի թիվս տուրիզմի այլ խնդիրների, այդ իսկ պատճառով տարբեր ֆանտաստիկ պատմություններ ենք վերագրում մեր պատմությանը ու ուզում խուրդել դրանք տուրիստի վրա։ Մեկն էլ, որ ասում ա՝ «Տղերք, բայց ոնց որ թե խառնում եք մի բան», վրա ենք տալիս, թե բա՝ էսի տուրիզմի թշնամի ա։ Ծիծաղում ենք ադրբեջանցիների վրա, ովքեր իրենց 100 տարվա պատմությունը փորձում են հազարամյակներ ներկայացնել, բայց ընդեղ էլ որ մի գիտնական ասի՝ հըլը մի վայրկյան, ասելու են՝ բայց ինչ վատ ա՞, որ մի քանի հազար տարվա պատմություն ունենք, դու հո մեր թշնամին չես։ Ծիծաղում ենք ու նույն բանը անում՝ չնայած նրան, որ դրա կարիքը, ի տարբերություն իրանց, բացարձակ չունենք։ Եկեք չստենք, մեր պատմությունն առանց այդ էլ անչափ հետաքրքիր ա, ուղղակի պետք է ճիշտ մատուցենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: