Դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ գնացող ճանապարհն էնքան խայտառակ վիճակում է, որ շատ տեղերում մեքենաները ճանապարհից դուրս են գալիս ու դաշտով քշում:
Տուրիզմ ենք զարգացնո՞ւմ:
Իհարկե, ոչ, ղալաթ ենք անում...
Հրաշք բուժիչ սոճուտ ունենք, որ ուղեղով շարժվելու դեպքում հանրապետությանը մեծ գումարներ կբերեր:
Գյառգյառ, Գյուլագարակ գյուղեր տանող ճանապարհները ավերակներ են, այնինչ Ստեփանավանի շրջանը վաղուց հանգստի գոտի է:
Բոլոր ոլորտներում ոչ պրոֆեսիոնալ, առանց համապատասխան կրթության ու առանց պատասխանատվության բարձր զգացումի ղեկավար նշանակելու արդյունքն է սա:

Բա ինչքա՞ն դպրոցականներ են Հայաստանի տարբեր ծայրերից տարվա մեջ այստեղ գալիս... Մի քանի հարյուր մետրն ի՞նչ ա, որ էսքան կարևոր նշանակություն ունեցող հատվածը կարգի չի բերվում...
Եթե ասենք՝ տակը ոսկի կա, բոլորդ մի մարդու նման կգաք, կքանդեք, չէ՞:
Որովհետև, քանդելուց բացի, ուրիշ ոչ մի բան չեք կարողանում: Բա ուղեղով շարժվեք, շենացրեք, աշխատանքները ճիշտ կազմակերպեք, տեսեք՝ ոսկի կբերի՞, թե՞ ոչ...
Հիմա Վանաձորի մասին: Էս ամսվա մեջ թե ինչքան հյուրեր ունեցա, պատմելու չէ: Ու ով հետ գնաց, իր էջում մի հայհոյանք գրեց իր կոտրված մեքենայի հեռսից, խայտառակ ճանապարհների համար:
Հանրապետության 3-րդ քաղաքն է, գոնե տեղյա՞կ եք:

#բողոքիգիրք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել