ԱՄՆ Տեխաս նահանգը 1 շաբաթից ավելի պատուհասած «Հարվի» փոթորկի հետևանքով զոհվածների թիվն ըստ վերջին տվյալների՝ հասել է առնվազն 44-ի, հայտնում է Associated Press-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ տարերային աղետը նահանգը պատուհասել է 8 օր առաջ: Ուժգին քամիների, տեղատարափ անձրևների ու ջրհեղեղների հետևանքով տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք դեռևս հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տները:

Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, ինչպես նաև առաջին օգնություն են ցուցաբերում տուժածներին:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ հետ այցելել էր աղետի գոտի՝ խոստանալով հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել «Հարվի»-ից տուժած Տեխասը:

Հայտնի է, որ արևմտյան շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր միլիոնավոր դոլարի նվիրատվություն են արել փոթորկից տուժածների օգնության հիմնադրամներին:

Картинки по запросу DEATH TOLL FROM HARVEY REACHES AT LEAST 44Картинки по запросу DEATH TOLL FROM HARVEY REACHES AT LEAST 44

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել