Ուրիշների բլոգները քրքրելուց հիշեցի, որ ես էլ ունեմ: Տենցա, քոնինի մասին` միշտ ամենավերջին պահին: Գրեցի, վերջացրի, ուզում էի դնեի բլոգում, ու շատ վատ բան ստացվեց. ոչ պարոլն եմ հիշում ոչ յուզերնեյմը: “Ու˚մ հետ չի լինում որ”: Ամենահեշտ բաննա. ասում ես`  անցնում առաջ: Լավ, ասածս ինչա , մի քանի օր 4 պատի մեջ փակվելուց , էնքան բան ես հասկանում, որ տարիուկեսա չէիր էլ գլխի ընկել: Սա նմանա նրան, որ միամիտ ձեռքդ ընկնի սաղ ծանոթներիդ Ֆեյսբուքի պառոլները, մի քանի օրում ամեն ինչ կհասկանաս: Հետո էլ 100 տոկոս հարցնելու ես ինքդ քեզ “Բա արժե˚ր որ”: Անընդհատ համեմատելուց գլխացավա սկսում, սաղ օրը մի բան ես մտածում, հա` հա, չէ` չէ, խի˚ են սաղ ամեն ինչ ծամծմում: Ասելիքը մեղրամոմի պեսա, միանգամից կուլ պտի տաս, ինչքան ծամես էնքան մեծա հավանականությունը, որ վերջում թքելու ԵՆ: ԵՆ, որովհետև դիմացինդա թքելու: Հա մեկել ինադու բաներ անելը ամենաապուշ լուծումնա, որ կարելիա մտածել: Երբեք էսքան ԵՍԻՄ չի եղել, եսիմ: Մեկը գովում իրա շվեդական ընտանիքի անդամ ընկերներին, էն մյուսը հենդմեյդ սումկա տենալուց ուշաթափվումա`ամենայն անկեղծությամբ: Ինչքան կոմպելքսավարված կա` թուլանալուցա խոսում, ինչքան երկու տող կարդացած կա` գրականությունից, ինչքան անչափ կա ` չափից ու ձևից: Որ կողմդ նայում ես, ինչ-որ պսեվդոդեմքեր են, որ իրանց անհաջող կյանքի մանրամասները պատմելով ռեյտինգ են հավաքում, բայց հենց մի հատ պապարացի դրանց մի տեղ նկարի, սաղ ծանոթ իրավաբաններին հավաքվում գալիս շնչիդ են նստում: Ու որ համարձակվում ես ասես, թե սրանք ով են, մի հատ տոլեռանտների բանակ շռեկի կատվի աչքերով վրեդա նայում, ու ով գիտի մտածում, որ էսօր մոռացել ես անտիդեպերսանտը խմես: Հա, հեսա արվեստագետները ու էն երկու տող կարդացածները կկարդան, կասեն

-Օ~, բայց շատ հիսերիկ է

Ինձ մեկա, ուղղակի հավես անեմ հաջորդ անգամ էլ մի երկու տող կոչումով պարապների մասին կգրեմ ու Րոմանտիկների. սրանց բախտն էլ ընդեղ չի բերել: Հա վերադառնանք ի սկիզբն: Որ բան եք ուզում ասեք, պետք չի սկզբում Կուբայի զբոսաշրջության  նախարարի տեղակալի սիգարներից պատմել, հետո ձեր IPadi կյանքը, հետո եսիմ ինչ: Բարևեք մարդավարի, ասեք ձեր ասելիքը ու մի զզվացրեք լսողներին:

Հ.Գ Էսքանը գրեցի, որ էդ զզվացնողները կարդան ու հասկանան, ինչքան վատա , երբ եսիմ որտեղի սկսում գալիս ես, որ վերջում մի նախադասություն բան ասես, դե տեսեք լավա˚ Մնացածից հատուկ ներողություն, ձեզ մենակ վերևի գրածներնա վերաբերում:Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել