Tert.am-ը գրում է.
Ցավոք, յուրաքանչյուր մարդու կյանքում տեղի են ունենում տարատեսակ վեճեր, և դրանցից խուսափելն անհնարին է: Դա վերաբերում է թե՛ անձնական կյանքին, թե՛ աշխատավայրին, և թե՛ ընկերական շրջապատին, և դրանում սարսափելի ոչինչ չկա:
AdMe.ru-ն պարզապես խորհուրդ է տալիս ճիշտ արձագանքել այդ ամենին և առաջարկում դրա համար փորձված տարբերակներ.
Արի ընդմիջենք, մտածենք և որոշում կայացնենք
Փոխադարձ մեղադրանքները կանգնեցնելու համար հաճախ բավական է միայն լռել: Մոտ 5 վայրկյան շունչ քաշեք և մտածեք՝ ինչի՞ց է ծագել վեճը: Իսկ գուցե դրա համար լուրջ պատճառ չկա՞ր:
Ի՞նչ կարող եմ անել իրավիճակը բարելավելու համար
Եթե դուք իսկապես պատրաստ եք որոշակի զիջումների գնալ՝ դա կարող է ձեզ փրկել նոր ահագնացող կոնֆլիկտից: Դա հրաշալի արտահայտություն է, մանավանդ եթե ձեր զրուցակիցը ձեզանից հստակ քայլեր է ակնկալում, և կոնֆլիկտը ծագել է հենց դրա պատճառով:
Մենք կկարողանանք լուծել այդ խնդիրը, չէ՞ որ ավելի վատ բաներ էլ են պատահել
Այս արտահայտությամբ դուք կհիշեցնենք ձեր զրուցակցին, որ դուք մի թիմ եք, և ձեզ համար անհնարին ոչինչ չկա: Իսկ դա նշանակում է, որ կկարողանաք միասին լուծել խնդիրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։