Միջպետական Մ4 ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի մասին այս գարնանը շատ խոսեցինք ու գրեցինք, անգամ լրատվականներն անդրադարձան, ռեպորտաժներ արեցին։ Վերջը սարքեցին, Հաղարծին գյուղի հատվածն անգամ հիմնովին ասֆալտապատեցին։ Բայց սենց հատված կա, որին մատով չեն կպել և ահավոր վիճակում ա գտնվում ու քիչթեշատ վերանորոգված ճանապարհով գալիս են, ընկնում փոսերի մեջ։
Ո՞վ գիտի ով ա սրա համար պատասխանատու ու որտեղ էս հարցը կարող ենք բարձրացնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել