Եվ ահա ԱՆՎՏԱՆԳ ծխից ընդամենը 2-3 օր անց Նաիրիտին մոտ գտնվող բնակելի տարածքների բնակիչները թունավորված են: Նշաններն են՝ ջերմություն, թուլություն, ցածր զարկերակային ճնշում ու սրտխառնոց:
Շտապօգնություն ենք կանչում, գալիս են, չգիտեն ի՞նչ անեն, ի՞նչ հիվանդության նշաններ են, չափում են սրտի աշխատանքը, ճնշումը ու բոլորին նույն նշանակումն են անում՝ ռեգիդրոն:
Իսկ ռեգիդրոնը, եթե գիտեք,նշանակում են ՏՈՔՍԻԿՈԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ժամանակ, որպեսզի ջրազրկում չառաջանա: Այսինքն բժիշկներն արդեն գիտեն, որ այդ տարածքում մարդկանց մոտ համատարած թունավորում է:
Մեր տուն եկած բժիշկն ասաց, որ այս տարածքում վերջին երկու օրերի ընթացքում կրկնակի ավելացել են շտապօգնության կանչերը, ու բոլորը նույն նշաններով:
Դե հիմա հարգելի պատասխանատու մարմիններ, ասեք տեսնենք այդ անվտանգ ծխից ինչպես այսպես եղավ, թե՞ այնքան համարձակություն չունեք, որ խոստովանեք ձեր սխալը: Գոնե հիմա հայտարարությամբ հանդես եկեք, որ մարդիկ չվախենան, իմանան ինչ անեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=353076838448084&set=a.136953090060461.1073741829.100012373115244&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել