Հարգելիներս առաջին բանը, որ պիտի մտաբերել ,համակերպվել այն փաստի հետ , որ ձեր երեխան հրաշք չէ, հրեշտակ չէ, սովորական երեխա է և ձեր երեխայի նման աշխարհում վերջին 70 տարում մոտ 7 միլիարդ եղել են, կան ու կլինեն, ու առանց բացառության ,բացի մեկից, 7 միլարդն էլ ծնվել են նույն գործողությունների արդյունքում, նույն սկզբունքով և դա բացարձակ արտառոց բան չէ,նորմալ մարդկային վերարտադրողություն է։ Համակերպվեք այդ փաստի հետ և փորձեք նրան դաստիարակել որպես քաղաքացի ,մարդ և ոչ թե յուրահատուկ ,հրաշք։
Հիշե՛ք մեկընդմիշտ , ձեր երեխան տաղանդավոր և հանճարեղ ունակություններով օժտված չէ, գուցե ձեր աչքին այդպես է երևում, բայց բերեք ռեալ նայեք , ավելի ճիշտ կողքինների աչքերով։ Եթե կողքից բոլորը փաստեն դրա մասին, ընդհուպ ուսուցչուհիները ,նոր համոզվեք և հպարտացեք։ Համոզվելով , որ տաղանդ չէ, յուրահատուկ չէ, սովորական ,միջին վիճակագրական երեխա է ,փորձեք նրան դաստիարակել ,որպես անհատականություն, մի՛ ստիպեք ուսուցիչներին նվերների ,ծանոթ խառնելու միջոցով բարձր գնահատականներ շարել , դա միայն փչացնում է թույլ երեխային։ Եթե գտնում եք ուսուցչուհին անարդար է , այսպես ասած 《ընկած է ձեր երեխայի հետևից》և ցածր է նշանակում, թողեք թող այդպես լինի , ձեր երեխան մանկուց կսովորի բախվել իրականությանը և շատ արագ կկոփվի, կուժեղանա ,որպես անհատ։
Ձեր սերն առ ձեր երեխան , մի շփոթեք ձեր էգոիզմի և ամբիցիաների հետ, թողեք մանկուց ինքնուրույն որոշումներ կայացնի , անընդհատ մի մտեք նրա անձնական, եթե իհարկե խիստ անհրաժեշտ չէ, մի օր կռիվ կանի ,մի օր դասից կփախչի, մի օր կուզի ֆուտբոլի կգնա , հաջորդ օրը կփոշմանի շախմատի կգնա։ Ձեր չստացված և չիրականացած նպատակները , երազանքները մի փորձեք իրականացնել երեխաների վրա։ Մարդ գիտեմ ամբողջ կյանքը երազել է նվագել, բայց անկյալություն է արել, հիմա երեխային զոռով տանում է դաշնամուրի, երեխան կոնկրետ ատում է այդ գործիքը։
Շնորհակալություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել