1993 թ. ի օգոստոսի 31-ին հայկական զինված ուժերը մտան Կուբատլու քաղաք։ Սա հերթական քաղաքն էր, որ մերոնք վերցրին այս պատերազմի ընթացքում։ Տարածաշրջանում քաղաքներ գրաված ու ամրացած բանակ ինչ որ չեմ հիշում.
Կուբաթլուի ուղղությամբ հարձակումը սկսվում է օգոստոսի 29-ին այն բանից հետո, երբ Լաչինի ուղղությամբ ադրբեջանցիները ձեռնարկում են հայկական պաշտպանական դիրքերը ճեղելքու անհաջող փորձ։ Հարձակողական երեք խմբավորումները ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը դուրս են գալիս գլխավոր մայրուղի, գրավում Խանղիլի կամուրջը, Լաչին-Մամեդբեյլի ճանապարհի խաչմերուկներն ու ճանապարհահատվածները։ Չնայած Կուբաթլուի բավականին ուժեղ ադրբեջանական խմբավորման համառ դիմադրությանը, հայկական ուժերը օգոստոսի 31-ին մարտերով մտնում են Կուբաթլու քաղաք, ապա նաև վերահսկողություն հաստատում համանուն շրջանի մեծ մասի վրա։
Նույն օրը Ռուսաստանի միջնորդությամբ 10-օրյա հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվում Արցախի և Ադրբեջանի միջև։