Փողոցների անվանափոխության էս թեման քանի ահագին խմորվում ա մի բան ասեմ: 
Ինձ թվում ա վախտին լրիվ տարբեր հանձնաժողովներ են անվանակոչել փողոցներն ու թատրոնները: Հիմա ասեմ, թե ինչի:
Թատրոնների անվանումներն ուղղակի քննադատության չեն ենթարկվում:
Օպերայի և բալետի թատրոն. Սպենդիարյանի անվան, Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոն, Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, Թումանյանի անվան տիկնիկային թատրոն և այլն: Գաղափար ա եղել ամեն անվանակոչության մեջ: Նույնն էլ երաժշտական դպրոցները, կոնսերվատորիան ու երաժշտական ուսումնարանները (Ռոմանոս Մելիքյան, Առնո Բաբաջանյան): Մենակ Չայկովսկու դպրոցին չկպնեք ախպոր պես, քանզի վասնզի լիքը պատճառներ կան: 
Անվանակոչության ու անվանափոխության համար պիտի լրջագույն պատճառներ լինեն, ոչ թե արհեստականորեն լրջացնել պրոցեսը, քանզի վասնզի երբեմն էդ լրջացնողները անլուրջ են թվում: Ասենք Կասյան փողոցը եկեք դնենք Սահակ Պարթևի անունով. բա որ մեկն էլ ասի « Էդ բոյով մարդուն 200 մետրանոց փողոց հարմար գտա՞ք» կամ « ո՞նց եք բոլշևիկի անունը կրող ու բոլշևիզմի փոշուց չմաքրված փողոցը սրբի անունով դնում»: Կամ «Լենինգրադյան փողոցը, որ Ազգալդյանի անունով եք ուզում դնել, 10000 անոց գիշերային թիթեռնիկներին կարողանալու՞ եք հանել էդ փողոցից» ու էլի լիքը սենց բաներ: 
Հ.Գ. Հարց. էսքան էս անվանափոխքւթյունը քացու տակ գցելու տեղը, չէ՞ր կարելի բուսաբանական այգու ոռոգման ու մարդավարի պահպանման հարցը արծարծել: Պատասխան. «հարմար ես գտնում դու էլ արծարծի»
Արծարծեցի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել