Armtimes.com-ը գրում է.

Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում այսօր պատանդ վերցված աղջիկը եղել է Գոռ Հակոբյանի ընկերուհին: Այս մասին armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում պատմել են ականատեսները: Մինչ ոստիկանների կողմից տղամարդու վնասազերծումը վերջինս բիլիարդ ակումբի գույքը նետել է փողոց: Ակումբի պատուհանները կոտրվել են նրա կողմից: Բիլիարդ ակումբը մի քանի ամիս առաջ էր բացվել:

Մեր թղթակցին հայտնի դարձավ, որ իրավապահները վնասազերծված տղամարդու մոտից մեծ չափի գումար են հայտնաբերել: Այժմ բիլիարդ ակումբի ներսում քրեագետներն են աշխատում, ակումբին հարող տարածքը հսկվում է ոստիկանների կողմից, ժապավենով փակվել է Ռոստովյան փողոցի մի մասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել