Մի շատ հետաքրքիր բան եմ նկատել այս կարևոր շրջանում, երբ մենք թևակոխում ենք կյանքի մի նոր փուլ: Հիմիկվա լրագրողներին թվում ա` ինչքան գնում ոստիկան են բրդբրդում, սադրում, իրանք էդքան շատ կարևոր գործ են անում իրենց մասնագիտական ոլորտում: Հետո նկարած կադրերը գցում են համացանց, մի երկու հիմար տակը գրում ա` մալադեց, Հեղնար ջան, ոստիկանը չէր ուզում, որ իրան նկարեիր, սակայն դու ընդդիմացար ու ասեցիր` հլը մի րոպե, էս իմ գործն ա, ես նկարում եմ, լավ եմ անում:
«Դու լրիվ մեր ազգի հերոսն ես, Հեղնար ջան»: Վնուշկվում ա Հեղնարը: Վնուշկվելուց հետո մի տեսակ ներքուստ գոռոզությամբ լեցուն հայացքով ա փողոցներում քայլում, ամեն մեկի հետ չի խոսում, իրան թվում ա, որ բոլորը ճանաչում են իրան, քանի որ ինքն այն միակն էր, ով գնաց ոստիկանին նկարելու, ոստիկանը ասաց` մի նկարի (դե էն մարդու գործը հո՞ նկարվելը չի. էդ ոստիկանը կարող էր նույն հաջողությամբ իմ, քո, նրա հայրը, եղբայրը կամ ամուսինը լիներ, ով իր գործն ա կատարում), իսկ ինքն ասաց` հլը մի րոպե, ես ուզում եմ նկարեմ, իմ գործն ա ու լրիվ անկապ նկարում եմ: Հետո Հեղնարը ընկնում ա տարակուսանքների մեջ, թե ինչո՞ւ «Նյու Յորք Թայմսը» կամ «ԲիԲիՍին» գլխի չեն ընկնում, որ իրեն կանչեն աշխատանքի, չէ՞ որ նա այն միակն էր, ով գնաց, դոշ տվեց ազգի համար, ոստիկանին ասաց` հլը մի րոպե, ես նկարում եմ քեզ, լավ եմ անում, էդ իմ գործն ա: Ու Հեղնարը ոգևորված սկսում ա քաղաքի բոլոր ոստիկաններին նկարել` մտածելով, որ դա է իր առաքելությունն այս կյանքում: Նա չի դադարում կրկնել կարևորագույն բառերը, որոնք նրան փառքի հասցրին: «Հլը մի րոպե, էս իմ գործն ա, ես նկարում եմ, լավ եմ անում»: Ու տենց հեղնարները շատանում են այս կարևոր շրջանում, երբ մենք թևակոխում ենք կյանքի մի նոր փուլ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ofeli.minasyan/posts/10201148218853934
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել