«Անցյալ տարի հանրապետությունում առաջացել է 55 միլիոն 661.1 հազար տոննա թափոն, որից 48 միլիոն 850.4 հազար տոննան տեղափոխվել է թափոնակուտակիչներ: Այս մասին տեղե­կանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

Այս թվի 99 տոկոսը բաժին է ընկնում կազմակերպություններին: Ըստ նույն աղբ­յուրի՝ կազմակերպությունների տարածքում առաջացած թափոնների քանակը հանրապետության մեկ բնակչի հաշվով կազ­մել է 18.4 տ., հանրապետության տարածքի մեկ քառակուսի կմ-ի հաշվով՝ 1 937.8 տոննա:

Թափոններով ամենաշատն աչքի ընկնո­ղը Գեղարքունիքի մարզն է: Այս մարզն անցյալ տարի 29 միլիոն 291 հազար 917.1 տոննա թափոն է արտանետել: Նրան հաջորդում է Սյունիքի մարզը, որի թափոնները կազմել են 25 միլիոն 686 հազար 423.3 տոննա: Ապա Լոռու մարզն է՝ 94 հազար 981.6 տոննա, Շիրակի մարզի թափոնները կազմել են 51 հազար 890.4 տոննա, Արմավիրում «արտադրվել» է 13 հազար 486.7 տոննա, Երևանում էլ՝ 15 հազար 766.1 տոննա թափոն: Թափոններով ամենաաղքատը Տավուշի մարզն է՝ 353 հազար տոննա:

 ԱՎԾ-ից նաև տեղեկանում ենք, որ անց­յալ տարվա ընթացքում առաջացած արտադրական թափոնների 28,7 տոննան եղել է 1-ին դասի վտանգավորության, 20 տոննան՝ 2-րդ դասի, 3-րդ դասի վտան­գավորության թափոններն էլ կազմել են 95 հազար 348.7 տոննա:

Նույն աղբյուրից նաև տեղեկանում ենք, թե անցյալ տարի քանի տոննա վնասա­կար նյութեր են արտանետվել մթնոլորտ: Այսպես՝ 2016-ի ընթացքում վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ կազմել են 276.7 հազար տոննա, որի 52.4%-ը բաժին է ընկել ավտոտրանս­պորտին, 47.6%-ը՝ արտանետման ան­շարժ աղբյուրներին:

 Այս ցուցանիշներում ամենաբարձր արտա­նետումները Արարատի մարզում են՝ 61 հազար 499 տոննա, հետո Լոռու մարզն է՝ 51 հազար 231.5 տոննա, Երևանի արտանետումները կազմում են 20 հազար 864 տոննա, Կոտայքում՝ 28 հազար 295 տոննա. Տավուշում՝ 20 հազար 110 տոն­նա: Այս առումով ամենալավ վիճակում Վա­յոց ձորն է՝ 334.2 տոննա, Արագածոտնում արտանետումների քանակը փոքր-ինչ ավելին է՝ 545,7 տոննա:

Ի դեպ, տեղեկանում ենք, որ մթնոլորտ արտանետված նյութերից 24,9 տոննան եղել են ծանր մետաղներ՝ պղինձ, կա­պար, ցինկ, մոլիբդեն, արսենի, անօրգա­նական միացություններ և այլն: Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտա­նետված վնասակար նյութերի բանակը կազ­մել է 144.9 հազար տոննա: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը՝ 105.5 հազար տոննա կամ ընդհանուր արտանետումների 72.8%-ը, ցն­դող օրգանական միացությունները՝ 24.0 հազար տոննա կամ 16.6%, ազոտի օքսիդ­ները՝ 14.8 հազար տոննա կամ 10.2%: Հանրապետության մեկ բնակչի հաշվով ար­տանետումները կազմել են 48.4 կգ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել