Խնդրեցի ԵՊՀ դասախոս-քիմիկոս ընկերոջս իր կարծիքը հայտնել էտինոլ լաքի, նրա վնասակարության և այրման ազդեցության մասին:
Ահա իր գրառումը:
ԹԵ ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՆԱԻՐԻՏԻ ՀՐԴԵՀԻ ԾՈՒԽԸ
Լաք էթինոլը սուր հոտով շագանակագույն գույնի հեղուկ է իրենից ներկայացնում է խեժ-պոլիմերային լուծույթ (ացետիլենի ածանցյալներ) քսիլոլային ֆրակցիայում։
Ընդհանրապես ացետիլենի այրումից առաջանում է ածխաթթու գազ + ջուր.
C2H2 + 5 O2 = 4 CO2 + 2 H2O
Քսիլոլի այրման ժամանակ նույնպես առաջանում է ջուր, ածխաթթու գազ։
C8H10 + O2 = CO2 + H2O
Հետևաբար ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Նաիրիտի հրդեհից առաջացած ծուխը տոկսիկ չէ։
Բայց նաև չենք մոռանում, որ նույնիսկ խորովածի ծխի մեծ կոնցենտրացիաները կարող են թունավորում առաջացնել։
Լրացում: Այրման հետ մեկտեղ տեղի են ունենում թերի այրում, որի ժամանակ առաջանում է շմոլ գազ։ Այ էս գազը խիստ թունավոր է։ Թունավոր է շատ մոտ գտնվող մարդկանց համար, օրինակ հրշեջների։ Բացօթյա տարածքում շմոլ գազը շուտ ցրվում է։
Շնորհակալություն Aram Hakobyan ջան