Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են այսօր Երևանի տարբեր մասերում նկատվում ավտոմատներով զինված ոստիկաններ՝ ի թիվս սովորական ոստիկանների ու պարեկայինների, Ոստիկանությունից պատասխանել են.
«Պատճառը երեկ՝ փետրվարի 10-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավազակային հարձակումն է։
Նշենք, որ երեկ՝ ժամը 19.15-ից 19.45-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք հարձակում են գործել Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող անվադողերի վերանորոգման կետին կից տանը, որտեղ կպչուն ժապավենով կապել են տանտիրուհու, նրա որդու, երկու հարսների ձեռքերը, ոտքերը և բերանը, հարվածներ են հասցրել որդու գլխին ու դեմքին, սպառնացել նրան և ընտանիքի անդամներին` պահանջելով ոսկյա զարդեր ու գումար, ապա հափշտակելով 9.000 դրամ՝ դիմել են փախուստի:
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, կատարվում է նախաքննություն»:
Տնաշեններ, գոնե մի քիչ կրեատիվ խաբեք էլի, թե չէ Մետրոն Բաղրամյան չի կանգնում իբր տեխնիկական պատճառներով, ոստիկանները ավտոմատներով են սաղ քաղաքում, որովհետև ինչ-որ մեկը 9000 դրամ փող ա գողացել...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/291106464356458?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել