Մի անգամ արդեն գարունը ծնվեց սգով, ու այդ մի սուգը չի կարող ջնջվել մեր հիշողություններից: Հիմա մենք գարնան ծնունդը չենք նշում առաջվա նման: 2008-ին վատ օրը ձմռան նման չգնաց, այլ մի նոր ձմեռ եկավ: 2008-ին ձմեռը մահացավ, բայց գարունը չծնվեց, պարզապես չծնվեց...
Ես գարնան վիժումը երբեք չեմ ներել ու մի անգամ էլ եմ ասել, որ 2008 թվականին առաջին անգամ սկսել եմ ատել մարդուն...
Հիմա կարծես Գարունը ծերացել է, և այս ծերացած գարնանը կամաց-կամաց քայլեր անող ամառն է ծնվում....
Պարզապես հրամայում եմ՝ ինձ երբեք չստիպեք ևս մեկ անգամ ատել մարդուն, պարզապես հրամայում եմ՝ չվիժեցնեք ամռան նորելուկ ծնունդը, պարզապես հրամայում եմ՝ թողեք, թող գարունն իր մահով գնա, և ծերացած գարնան մեջ մի նոր մահ չբերեք... Պարզապես հրամայում եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել