Ստացված նախնական տվյալների համաձայն, Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Այս մասին հայտնում են Դոնի Ռոստովի Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոսությունից:

«Նրանց քաղաքացիությունը ճշտվում է»,- նշված է Հայաստանի ԱԳՆ Twitter-ում էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին, Կրասնոդարի երկրամասում ավտոբուսը ծովն է ընկել, ինչի հետեւանքով 16 մարդ է զոհվել:

«16 մարդ զոհվել է, 24-ը՝ փրկվել, նրանցից 8-ը հոսպիտալացվել են»,- ասվում է Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի ԱԻՆ-ի ԳՎ-ի հաղորդագրությունում։

Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գործի առթիվ քրեական գործ են հարուցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել