Ծանոթացեք․ Լի Ջեյ-յոնգ՝ Սամսունգի փաստացի ժառանգորդը՝ 7.14 միլլիարդ դոլար կարողությամբ, ըստ ֆորբսի ՝ հոր հետ Կորեայի ամենազդեցիկ մարդը, աշխարհում 35-րդը։ 
Գուշակեք՝ ի՞նչ ա անելու էսօրվանից Լին։ Ապրեք։ Նստելու ա։ Նստելու ա հինգ տարի՝ կոռուպցիայի ու նմանատիպ քխ բաների համար։ Կորեայի ամենաազդեցիկ մարդը, աշխարհի 35-րդ ազդեցիկ մարդը, 7.14 միլ․ դոլար կարողություն ունեցող էս մարդը էսօր դատապարտվել ա հինգ տարի ազատազրկման։ Էն Սամսունգի ժառանգորդը, որ Կորեայում ծննդատնից մինչև բանկ ՝ ամեն ինչ ունի , նստելու ա։ Ու հենց սրա համար ա, որ Կորեան կա ու կլինի ու Սամսունգ ու LG, KIA, Hundai կարտադրի, իսկ մենք, դե մենք էլ հո չե՞նք կանգնելու օլիգարխից մենաշնորհ վերցնենք, մարդը տեքստիլի գործարան ա դրել ։ Մի ամբողջ տեքստիլի գործարան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել